Հայաստանի բնապահպանության նախարարությունը թաքցնում է Սևանում իշխան ձկան բազմացման հետ կապված աղետալի վիճակը. բնապահպան
21.07.2014,
16:18
Հայաստանի բնապահպանության նախարարությունը թաքցնում է Սևանա լճում իշխան ձկնատեսակի բազմացման հետ կապված աղետալի վիճակի մասին տվյալները, լրագրողներին երկուշաբթի հայտնեց «Էկոլուր» ՀԿ–ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բնապահպանության նախարարությունը թաքցնում է Սևանա լճում իշխան ձկնատեսակի բազմացման հետ կապված աղետալի վիճակի մասին տվյալները, լրագրողներին երկուշաբթի հայտնեց «Էկոլուր» ՀԿ–ի նախագահ Ինգա Զարաֆյանը։
Ըստ նրա, մի քանի ամիս առաջ Հայաստանի բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնը» տվյալներ է ներկայացրել Սևանա լճի ջրի վիճակի մասին։
«Նրանց կայքում հաղորդում է եղել, որ ճահճացման պատճառով լճի ջրի 60 տոկոսը պիտանի չէ իշխան ձկան կենսագործունեության համար։ Բայց երբ այս տարվա ապրիլին մենք մեկնաբանել ենք այս տվյալները, Կենտրոնը միանգամից դրանք հանել է կայքից»,– ասաց Զարաֆյանը։
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանն իր հերթին ընդգծեց, որ հասկանալի չէ, թե ուր են ուղղվել կառավարության` Սևանա լճի մերձափնյա տարածքը բուսականությունից մաքրելու համար հատկացված միջոցները։
«Լճի ջրի մակարդակի վերականգնմանը զուգահեռ մերձափնյա ծառերն ու թփերը հայտնվում են ջրի տակ, ինչն էլ այն անպիտան է դարձնում ձկների համար։ Իսկ գումարները հատկացվել են և՛ բյուջեից, և՛ միջազգային կազմակերպություններից։ Այդ խախտումների համար պետք է պատասխանեն Հայաստանի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը և Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրագործման բյուրոյի» տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը»,– ավելացրեց Գրիգորյանը։
«ԱՌԿԱ» գործակալությունը դիմել է Հայաստանի բնապահպանության նախարարությանը տվյալ հայտարարությունները մեկնաբանելու համար։ Գերատեսչությունում հայտնել են, որ պատասխանը կներկայացվի հինգ օրվա ընթացքում։
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և կենսաբանության գիտական կենտրոնի տվյալներով, Սևանա լճում սիգի պաշարների ծավալը 2013 թվականի վերջին կազմել է շուրջ 324 տոննա, իսկ մնացած ձկնատեսակներինը (որոնց 90%–ը ծածան է) ` շուրջ 90-100 տոննա։ Իննսունական թվականների սկզբում Սևանում ձկան պաշարները կազմում էին 28-30 հազար տոննա։
Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Լիճը տարածաշրջանում խմելու ջրի գլխավոր ռեսուրսն է։ -0-