Рейтинг@Mail.ru
USD
377.44
EUR
436.25
RUB
4.7633
GEL
138.23
2026 թ. մարտի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
-1

ՆԳ նախարար․ ՀՀ-ն պատրաստ է վիզաների ազատականացմանը․ մտել ենք երկխոսության փուլ

Երեկ, 16:25
-ն պատրաստ է վիզաների ազատականացմանն այն տրամաբանության մեջ, որ մենք մտել ենք երկխոսության փուլ գործընկերների հետ, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը
ՆԳ նախարար․ ՀՀ-ն պատրաստ է վիզաների ազատականացմանը․ մտել ենք երկխոսության փուլ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ-ն պատրաստ է վիզաների ազատականացմանն այն տրամաբանության մեջ, որ մենք մտել ենք երկխոսության փուլ գործընկերների հետ։

Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսի ժամանակ: 

«Այսինքն՝ ունենք կամարտահայտություն վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու և կատարելու այն բոլոր միջոցառումները, որոնք գործընկերների համար կարևոր կլինեն այս երկխոսությունը տրամաբանական հանգուցալուծման հասցնելու տեսանկյունից», - ասաց Սարգսյանը։