Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
445.99
RUB
4.7198
GEL
141.6
2026 թ. հունվարի 7, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-15

Օգոստոսի 18-ին 9,5 ժամով կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

18.08.2025, 12:21
Այսօր 9,5 ժամ գազ չի լինի Երևանի Կենտրոնի որոշ հասցեներում
Օգոստոսի 18-ին 9,5 ժամով կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․  Օգոստոսի 18-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում։

Ինչպես հայտնում է Գազպրոմ Արմենիա ընկերությունը, ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։

«Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները»,-նշվում է հաղորդագրության մեջ։