Рейтинг@Mail.ru
USD
376.62
EUR
434.96
RUB
4.7679
GEL
139.9
2026 թ. ապրիլի 7, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Օգոստոսի 6-ից Դիլիջանի թունելով երթևեկը ժամանակավոր փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ՖՈՏՈ)

05.08.2025, 11:50
Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ․ ՖՈՏՈ
Օգոստոսի 6-ից  Դիլիջանի թունելով երթևեկը ժամանակավոր փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) Դիլիջանի թունելով երթևեկությունը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։

Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։

7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։  

Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։

Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։