Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+2

«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պահանջները չկատարող գործատուներն ու քաղաքացիները պատասխանատվության կենթարկվեն. նախարար

03.04.2014, 14:10
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պահանջները չկատարող գործատուներն ու քաղաքացիները օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն կկրեն, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով Սահմանադրական դատարանի` նախօրեին կատարած որոշումը։
«Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պահանջները չկատարող գործատուներն ու քաղաքացիները պատասխանատվության կենթարկվեն. նախարար
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի պահանջները չկատարող գործատուներն ու քաղաքացիները օրենքով նախատեսված համապատասխան պատասխանատվություն կկրեն, հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` մեկնաբանելով Սահմանադրական դատարանի` նախօրեին կատարած որոշումը։

Հայաստանի Սահմանադրական դատարանը ապրիլի 2–ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական և անվավեր ճանաչեց։ ՍԴ–ի որոշման համաձայն` 2014 թ.–ի սեպտեմբերի 30–ը հաստատվել է որպես վերջնաժամկետ այդ դրույթները, ինչպես նաև մոտ 50 օրենքներով և ավելի քան 80 այլ նորմատիվ ակտերով նախատեսված կետեր անվավեր ճանաչելու համար։ ՍԴ–ի սույն որոշման ընդունումից առաջ իրականացրած բոլոր կուտակային վճարները ենթակա են վերահաշվարկման։

«Այդ օրենքը կարող է ամբողջովին գործել մինչև սեպտեմբերի 30–ը, և այդ օրենքի բոլոր դրույթները ենթակա են կատարման... Որևէ անձի կողմից այդ օրենքի դրույթները չկատարելը իրավական հետևանքների կհանգեցնի», –հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Թովմասյանը։

Նրա խոսքով` Արդարադատության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ֆինանսների նախարարության և ԿԲ–ի մասնակցությամբ աշխատանքային խումբը, որի ստեղծման մասին այսօրվա նիստի ժամանակ տեղեկացրել է վարչապետը, պետք է քաղաքացիական հասարակության հետ փոխգործակցությամբ մինչև սեպտեմբերի 30–ը աշխատանք իրականացնի այդ օրենքի օրենսդրական փոփոխությունների փաթեթ պատրաստելու համար` օրենքը Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով։

Հարկ է նշել, որ ՍԴ–ում հայցվորների ներկայացուցիչ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախօրեին հայտարարել էր, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ–ի որոշումից հետո գործատուներն ու աշխատակիցներն իրավունք ունեն վճարումներ չկատարել կենսաթոշակային ֆոնդեր։–0–