Երևանում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրինագծի փորձագիտական քննարկում է անցկացվել
12.11.2014,
14:27
ՀՀ առողջապահության նախարարությունում լայնորեն քննարկվել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ հասարակական և միջազգային կազմակերպությունների, ալյուր արտադրող ընկերությունների, այլ գերատեսչությունների, ինչպես նաև լրատվամիջոցների մասնակցությամբ, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարարությունում լայնորեն քննարկվել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ հասարակական և միջազգային կազմակերպությունների, ալյուր արտադրող ընկերությունների, այլ գերատեսչությունների, ինչպես նաև լրատվամիջոցների մասնակցությամբ, հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այս նախագիծը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:
Նախարար Արմեն Մուրադյանի խոսքերով՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային առողջապահական այս ծրագրի իրականացման հարցում հետևողական է լինելու:
Նա նաև նշել է, որ նման հանրային քննարկումները թույլ կտան շեշտադրել և հանրությանն իրազեկել, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագրի իրականացումը հացի գնի փոփոխություն չի ենթադրում:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ ցորենի ալյուրի հարստացման ծրագիրն ամբողջ աշխարհում համարվում է հանրային առողջապահական ամենաարդյունավետ ծրագրերից մեկը, քանի որ շատ փոքր ներդրումով ապահովում է մեծ արդյունքներ: Դրանք տեսանելի կլինեն մի քանի տարի անց:
Նախարարը շնորհակալություն հայտնեց «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին ցորենի ալյուրի հարստացման գործում անհրաժեշտ սարքավորումներն անվճար տրամադրելու, ինչպես նաև մեթոդաբանական հարցերում շարունակական աջակցության համար:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի խոսքով՝ առաջիկայում օրենքի նախագիծը ՀՀ կառավարության հավանությանն արժանանալուց հետո, ԱԺ-ում կկազմակերպվեն հանրային լսումներ:
Մասնագետների կարծիքով՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին:
ՀԲ-ի տվյալների համաձայն՝ աշխարհում մոտ 2 մլրդ մարդ չի ստանում բավարար քանակի երկաթ, ինչի հետևանքով 0-5 տարեկան երեխաների 47 տոկոսը և հղիների 42 տոկոսը տառապում է սակավարյունությամբ: Ամեն օրը 300 կին է մահանում ծննդօգնության ժամանակ սակավարյունության և երկաթի ոչ բավարար քանակի պատճառով, մոտ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնական արատով, 4 հազար մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:-0-