Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է 47 տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մի շարք մարզերում

20.05.2020, 19:15
Պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է 47 տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մի շարք մարզերում
Պարետի որոշմամբ 24 ժամով կասեցվել է 47 տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մի շարք մարզերում

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. ՀՀ պարետը նոր որոշում է հրապարակել, որով 24 ժամով կասեցվում է մի քանի տասնյակ տնտեսվարողների գործունեությունը Երևանում և մի շարք մարզերում:

Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում: 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 5-ի N 1319-Ա, N 1333-Ա, 2020 թվականի մայիսի 15-ի N 1409-Ա, N 1411-Ա 2020 թվականի մայիսի 18-ի N 1433-Ա, N 1441-Ա, N 1444-Ա, N 1451-Ա, N 1455-Ա, N 1457-Ա, N 1462-Ա և N 1464-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի մայիսի 12-ին, 18-ին և 19-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը»,- նշվում է որոշման մեջ: 

Տնտեսվարողների ցանկին մանրամասն կարող եք ծանոթանալ որոշման մեջ

Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

Հայաստանում մարտի 16–ին մեկ ամսով հայտարարվել էր արտակարգ դրության ռեժիմ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 24–ից ապրիլի 12–ը գործում էին մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումներ։ Ապրիլի 13–ին կառավարությունը որոշեց մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը` մինչև 2020թ.–ի մայիսի 14–ը ժամը 17։00–ն։ Մայիսի 14-ին կառավարությունը կրկին երկարաձգել է արտակարգ դրության ռեժիմը՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ:

Հայաստանում մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից 2419-ն` առողջացած, 67-ը` մահվան ելքով:-0-