Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

«Փարոս» սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված հայ ուսանողները նոր ուսումնական տարում ուսման վարձի դիմաց 50-100% զեղչ կստանան

20.08.2013, 14:50
«Փարոս» սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված անապահով ընտանիքների ուսանողները 2013-2014 ուսումնական տարում ուսման վարձի դիմաց 50-100 տոկոս զեղչ կստանան, տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
«Փարոս» սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված հայ ուսանողները նոր ուսումնական տարում ուսման վարձի դիմաց 50-100% զեղչ կստանան
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  «Փարոս» սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված անապահով ընտանիքների ուսանողները 2013-2014 ուսումնական տարում ուսման վարձի դիմաց 50-100 տոկոս զեղչ կստանան, տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Փարոս» ծրագրում ընդգրկված ուսանողները ամենախոցելի սոցիալական խումբն են, այդ պատճառով սեպտեմբերի 1-ից նրանց համար կգործեն հատուկ զեղչեր»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա:

Միաժամանակ նախարարը նշեց, որ այդ նորամուծության վերաբերյալ բոլոր պարզաբանումները նա ավելի ուշ կներկայացնի:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների, «Փարոս» ծրագրում ընդգրկված է հանրապետության բուհերում ուսանող մոտ 2,5 հազար ուսանող:

Բացի այդ, ինչպես տեղեկացրեց նախարարը, այսօրվա դրությամբ հանրապետությունում մշակվում է երկու օրինագիծ, որոնցից առաջինը նախատեսում է կառավարությանը լիազորություն հատկացնել ուսման վարձի բարձր շեմը սահմանելու համար:

«Այդ օրինագծի մշակումը նախատեսված էր 2014թ.-ին, սակայն հաշվի առնելով այդ խնդրի արդիականությունը` մենք աշխատանքները մեկ տարի ավելի վաղ սկսեցինք, և հնարավոր է, որ աշնանային նստաշրջանի ժամանակ օրինագիծը ներկայացվի Ազգային ժողովին»,- նշեց նա:

Երկրորդ օրինագծի վերաբերյալ Աշոտյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է սահմանել այն սոցիալական խմբերը, որոնց համար պետության կողմից որոշակի զեղչեր կհատկացվեն ուսման համար:

«Այսօրվա դրությամբ գործող օրենսդրությունը լիարժեք չէ և շատ հարցերի լուծումը պահպանվում է բուհերի հետևում, և դա երբեմն սուբյեկտիվ որոշումների ընդունման է հանգեցնում: Նոր օրինագծով մենք ուսանողների համար կոնկրետ սոցիալական խմբեր կսահմանենք` երեխաներ ունեցող ուսանողուհիներից մինչև որբ ուսանողներ, որոնց պետությունը զեղչերի ֆիքսված տոկոսներ կապահովի»,- ասաց նախարարը:

2013/2014 ուսումնական տարում պետական հինգ բուհերում, այդ թվում` Հայաստանի պետական համալսարանում և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսման վարձը բարձրացել է 80-200 հազար դրամով (մոտ $200-500), ինչը բուռն արձագանք է առաջացրել հայ ուսանողության շրջանում։