Հայաստանի պաշտպանության նախարարը համագործակցության հարցեր է քննարկել Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակության հետ
09.03.2015,
18:47
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ:
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկուշաբթի ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները»,- ասված է պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը:
Նույնը օրը պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, ինչի արդյունքում մոտ ապագայում համագործակցությանը կհաղորդվի գործնական բնույթ:
Քննարկվել են նաև երկու երկրների միջև 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը և 2015 թվականի երկկողմ համագործակցության պլանին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը:--0--