Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 3 կգ զարդերի մաքսանենգ արտահանման փորձը դեպի Վրաստան (ՎԻԴԵՈ)

17.02.2026, 12:21
Թաքցված զարդերի ընդհանուր  քաշը կազմել է  3 կգ 319  գրամ. ՎԻԴԵՈ
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 3 կգ զարդերի մաքսանենգ արտահանման փորձը դեպի Վրաստան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը։ Այս մասին հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

Օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան:  

Մեքենան ենթարկվել է մաքսային զննության: Տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հանտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր:

Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319 գրամ, որից 540 գրամը` ոսկենման մետաղից են եղել, իսկ 2779 գրամը` սպիտակ ոսկուն կամ արծաթին նմանվող մետաղից։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։