Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+6

ՊԵԿ–ն ԱԱԾ–ին է փոխանցել Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթերը

29.08.2019, 18:19
Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը լրագրողներին հայտնեց, որ գերատեսչությունն Ազգային անվտանգության ծառայությանն է փոխանցել ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթերը։
ՊԵԿ–ն ԱԱԾ–ին է փոխանցել Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթերը

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ գերատեսչությունն Ազգային անվտանգության ծառայությանն է փոխանցել ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով փաստաթղթերը։

Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27–ին ԱԱԾ–ի կողմից «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և «Առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կասկածանքով։ Ձերբակալվել է նաև ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ Կարեն Խաչատրյանը։

«Քննություն իրականացնող մարմինը, ամենայն հավանականությամբ, մեծ ծավալի աշխատանք է կատարել, ստացել է որոշ փաստաթղթեր, այդ թվում` ՊԵԿ–ից, և դրանց հիման վրա, վկաների ցուցմունքների և քննչական տարբեր գործողությունների արդյունքներով, եկել է եզրակացության և մեղադրանք առաջադրել»,– ասաց նա։

Պահանջված տվյալների մասին հարցին ի պատասխան Անանյանն ասել է, որ դա քննության գաղտնիք է և որ ինքը չի կարող տեղեկություն տրամադրել։ -0-