Рейтинг@Mail.ru
USD
381.46
EUR
448.71
RUB
4.9132
GEL
141.69
2025 թ. դեկտեմբերի 30, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՊԵԿ–ը հայտնում է, թե ովքեր են ազատված հունվարի 1–ից Վրաստան մուտք գործելիս արտադիր ապահովագրության պահանջից

Այսօր, 11:39
Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը, ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի
ՊԵԿ–ը հայտնում է, թե ովքեր են ազատված հունվարի 1–ից Վրաստան մուտք գործելիս արտադիր ապահովագրության պահանջից

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2026թ. հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ սահմանային անցակետում պարտավոր է ներկայացնել առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը հավաստող փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով։

Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ 

Փաստաթուղթը պետք է լինի վրացերեն կամ անգլերեն լեզվով։ Այն կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ՝ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների կողմից՝ նվազագույնը 30 000 լարի սահմանաչափով։ 

Փաստաթուղթը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունը․ 

  • Ապահովագրական պայմանագրի կողմեր, 

  •  Ծածկույթի տարածք, 

  •  Ապահովագրության առարկա, 

  •  Ապահովագրության սկզբի և ավարտի ամսաթվեր, 

  •  Ապահովագրված ռիսկեր, 
  • Ապահովագրական գումարի սահմանաչափը, 

  •  Ապահովագրական վճարի չափը, վճարման վայրը և ժամկետը։ 

Ապահովագրությունը պետք է ուժի մեջ լինի զբոսաշրջիկի Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար։ 

Նշենք, որ պարտադիր ապահովագրության պահանջից ազատված են․ 

  • Վրաստան մուտքի դիվանագիտական կամ հատուկ արտոնագիր ունեցող անձինք, 

  • Դիվանագիտական, պաշտոնական, ծառայողական կամ հատուկ անձնագիր կրողները, 

  • Դիվանագիտական առաքելությունների, հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների, ինչպես նաև դրանց հավասարեցված ներկայացուցչությունների հավատարմագրված աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները,

  •  Այն անձինք, ու մուտքը Վրաստան նախատեսված է Վրաստանի միջազգային համաձայնագրերով կամ պայմանագրերով, 

  • Միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներով և ուղևորափոխադրումներով զբաղվող վարորդները։