ՌԴ Պետդումայի պատգամավորները ծաղիկներ են դրել Ավետիսյանների գերեզմաններին
30.03.2015,
11:55
ՌԴ Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը, Պետդումայի` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հայ պատգամավորների և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, ինչպես նաև ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ ծաղիկներ են դրել Գյումրիում հունվարի 12–ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը, Պետդումայի` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հայ պատգամավորների և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, ինչպես նաև ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ ծաղիկներ են դրել Գյումրիում հունվարի 12–ին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների գերեզմաններին։
Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, հունվարի 12–ին վեց հոգանոց ընտանիք էր սպանվել, վիրավորված 6 ամսական տղան մահացել էր հիվանդանոցում մեկ շաբաթ հետո։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ժամկետային զինծառայող ռուս Վալերի Պերմյակովը։ Նա ձերբակալվել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
«Ոչ ոք չի մոռանա այն ամենը, ինչ կապված է հունվարի 12–ի ողբերգության հետ։ Կհիշենք և՛ մենք, և՛ մեր սերունդները, քանի որ մեր հիշողության մեջ քիչ են նման ողբերգական իրադարձությունները։ Այս միջադեպում առանձնահատուկ հետք է թողել այն, որ այս ամենը կապված է մեր ռազմակայանի հետ, որը գտնվում է Գյումրիում», – ասաց Սլուցկին։
Նրա խոսքով` ռազմակայանը միշտ կայուն աշխատում է` կատարելով իր առջև դրված խնդիրները, ինչի մասին նշվել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` ռազմակայան կատարած համատեղ այցի ընթացքում։
Ռուս պատգամավորների պատվիրակությունը նաև հանդիպել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։ Կողմերը քննարկել են Գյումրու ողբերգության քննության ընթացքը, ինչպես նաև` Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի, Հաղթանակի 70–ամյակի միջոցառումների հետ կապված հարցեր, միգրացիոն հարցեր։
Այնուհետև ռուս և հայ պատգամավորները ծաղիկներ են դրել «Պատվո բլուր» հուշահամալիրին և այցելել են Սուրբ Միքայել Հրեշտակապետի ռուս ուղղափառ մատուռ։
«Պատվո բլուրը» զինվորական գերեզմանոց է, այն հիմնվել է 1856թ.-ին Կովկասյան կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ Նիկոլայ Մուրավյովի կարգադրությամբ: Հուղարկավորության առաջին արարողությունն անցկացվել է 1856թ.-ին: Այդ ժամանակ հենց հուշարձանի կողքին ռուսական ուղղափառ մատուռ է կառուցվել՝ որպես զոհվածների հրաժեշտի վայր, որը օծվել է 1886թ.-ին: 1920թ.-ին խորհրդային իշխանության հաստատումից հետո մատուռը փակվել է, իսկ 1980-ականներին մատուռը ռուս-հայկական բարեկամության թանգարան է եղել:
Պատգամավորներն ու մարզի ղեկավարությունն այցելել են ռուսական ռազմակայան, որտեղ այցելել են 102–րդ ռազմակայանի պատմության թանգարան և մատուռ, ինչից հետո ռուս պատգամավորները հանդիպել են սպաների և զինվորների հետ` քննարկելով սոցիալական հարցեր։ Հայ պատգամավորներն ու մարզի ղեկավարությունը ծանոթացել են ռազմակայնին պատկանող մի շարք անօդաչու թռչող սարքերին։
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված ռուսական 102–րդ ռազմայականը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի շրջանակում։ ՌԴ–ն և Հայաստանը 2010թ.–ի օգոստոսին ռազմակայանի տեղակայման պայմանագրի գործողության ժամկետը երկարացրին մինչև 2044թ.–ը։ Արձանագրությամբ նախատեսվում է նաև ընդլայնել ռազմակայանի աշխարհագրական և ռազմավարական պատվիրակության ոլորտը։ Ռազմակայանը համալրված է ԶՀՀ С-300–ներով և ՄիԳ–29 կործանիչներով։–0–