ՊՆ-ն հայտնել է ևս մեկ զինվորի կորոնավիրուսով վարակման մասին
30.03.2020,
14:40
ՊՆ-ն հայտնել է ևս մեկ զինվորի կորոնավիրուսով վարակման մասին

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված ընթավիկ վիճակագրությունը Զինված ուժերում։
«Վերջին քսանչորս ժամվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում: Թեստավորման արդյունքում մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Զինծառայողը նախապես մեկուսացված էր։ Հաստատված ընդհանուր վեց դեպքերը փոխկապակցված են մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ», – նշել է Ստեփանյանը Facebook–յան իր էջում
Նրա խոսքով, զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։
Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։
«ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա», – ընդգծել է Ստեփանյանը։
Մարտի 30–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք, բուժվել է 30 մարդ, փաստացի բուժում է անցնում 449 մարդ, բացասական թեստերի թիվն է 2216, 3 մարդ, ցավոք, մահացել է։-0-