Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 24, երկուշաբթի
եղանակը
Երևանում
0

Պրոֆեսիոնալների պակասը մեր գիտության հիմնական խնդիրներից է. ԳԱԱ նախագահ

23.04.2012, 16:14
Պրոֆեսիոնալների պակասն ու տեխնիկական հնացած բազան մեր գիտության ոլորտի ամենաարդիական խնդիրներն են, ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Պրոֆեսիոնալների պակասը մեր գիտության հիմնական խնդիրներից է. ԳԱԱ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պրոֆեսիոնալների պակասն ու տեխնիկական հնացած բազան մեր գիտության ոլորտի ամենաարդիական խնդիրներն են, ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Մենք չենք կարողանում մի շարք խնդիրներ լուծել հնացած սարքավորումների ու միջին տարիքի գիտաշխատողների քիչ քանակի պատճառով»,- երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշեց, որ այսօր գիտության ոլորտի աշխատակիցների 29 տոկոսը կասմում են մինչև 35 տարեկանները, 26 տոկոսը՝ 35-55 տարեկանները, իսկ 45 տոկոսը՝ 55-ից բարձր տարիք ունեցողները:

Սակայն ԳԱԱ նախագահի խոսքով՝ անհիմն է այն կարծիքը, թե հայկական գիտությունը մահանում է և կորցնում որակը:

«Հայաստանի ժամանակակից գիտությունը բավականին բարձր մակարդակ ունի և համապատասխանում է համաշխարհային գիտության միջին մակարդակին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այդ փաստը հաստատում են նաև միջազգային փորձագետները:

Նշելով, որ մեր գիտության առաջնային ոլորտը ֆիզիկան է, Մարտիրոսյանն ասաց, որ երկրում պետք է խթանել արեգակնային, երկրաջերմային ու քամու էներգետիկան:

ԳԱԱ տվյալով՝ Հայաստանի 2012 թվականի պետբյուջեում գիտության ոլորտի ֆինանսավորման համար նախատեսված է 20 մլն դրամ: Այսօր ոլորտում շուրջ 30 ծրագիր է իրականացվում դրամաշնորհով:--0-