Рейтинг@Mail.ru
USD
377.27
EUR
437.9
RUB
4.7436
GEL
138.38
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Քաղավիացիան հայտնել է կորոնավիրուսի պատճառով չվերթերի չեղարկման և դրանց հաճախականության նվազեցման մասին

04.03.2020, 11:40
Կորոնավիրուսի պատճառով չվերթեր են չեղարկվել. Քաղավիացիա
Քաղավիացիան հայտնել է կորոնավիրուսի պատճառով չվերթերի չեղարկման և դրանց հաճախականության նվազեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես նվազեցնել իրենց չվերթերի հաճախականությունը, ինչպես նաև ժամանակավորապես չեղարկել որոշ ուղղությունների սպասարկումը: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունը:

Ըստ տեղեկատվության դա պայմանավորված է ամբողջ աշխարհում COVID-19 տեսակի կորոնավիրուսի դեմ տարվող աշխատանքներով, տարբեր երկրների կողմից սահմանված ուղևորների տեղաշարժի սահմանափակումներով ու ուղևորահոսքի մակարդակի նվազմանն առնչվող կոմերցիոն խնդիրներով:

Քաղավիացիան հայտնում է, որ ավիաընկերություններն ուղևորներին տեղեկացրել և շարունակում են տեղեկացնել չվերթերի նվազեցման և փոխհատուցման մասին էլէկտրոնային փոստի և SMS հաղորդագրությունների միջոցով։ Անհրաժեշտ է պարբերաբար ստուգել էլեկտրոնային փոստերը։

«Նշենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործառույթն է ապահովել թռիչքային անվտանգությունը, իսկ չվերթերի հաճախականության նվազեցման, տոմսերի փոխհատուցման կամ վերադարձի համար անհրաժեշտ է կապ հաստատել ավիաընկերությունների հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:-0-