Ավետիսյանների ընտանիքի քառասունքը կանցկացվի Գյումրիում փետրվարի 23-ին
21.01.2015,
16:22
Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի քառասունքը կանցկացվի Գյումրիում փետրվարի 23-ին
ԳՅՈՒՄՐԻ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի քառասունքը կանցկացվի Գյումրիում փետրվարի 23-ին
հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Գյումրիից
Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին Գյումրիում հուղարկավորեցին այսօր։ Հրաժեշտի արարողությունն անցկացվեց Սուրբ Նշան եկեղեցում։ Հրաժեշտի եկած հազարավոր մարդկանցից բացի, եկեղեցում էին նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակներ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը, պատգամավորներ, քաղաքապետարանի և մարզպետարանի ներկայացուցիչներ։ -0-