Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Գիշերային քարաթափման հետևանքով Հայաստանի փակված մայրուղիների երթևեկությունը վերականգնվել է. նախարար

04.06.2014, 14:18
Գիշերային քարաթափման հետևանքով Հայաստանի փակված մայրուղիների երթևեկությունը  վերականգնվել է, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
Գիշերային քարաթափման հետևանքով Հայաստանի փակված մայրուղիների երթևեկությունը վերականգնվել է. նախարար
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. Գիշերային քարաթափման հետևանքով Հայաստանի փակված մայրուղիների երթևեկությունը  վերականգնվել է, չորեքշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։

Նրա խոսքերով` նախօրեին երեկոյան ՀՀ ԱԻՆ–ը ահազանգ էր ստացել Վանաձոր–Ալավերդի–Վրաստան ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափման մասին, ինչի պատճառով այդ ուղղությամբ երթևեկությունը դադարեցվել էր։

Նա նշել է, որ քարաթափման հետևանքով միջպետական Մ-6 ճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 30-րդ կմ-ի մասը մոտ 10 մետր երկարությամբ ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթևեկությունը: Նրա խոսքերով` քարաթափման հետևանքով եղանակային պայմաններն էին, մասնավորապես, հորդառատ անձրևները։

«Համապատասխան տեխնիկան և այլ ծառայությունները ժամը 13.00–ի սահմանում մաքրել են ճանապարհի այդ հատվածն ու վերականգնել են երկկողմանի երթևեկությունը», – ասել է Գևորգյանը։

Նախարարի խոսքերով` առավոտյան Ձորագյուղի մոտակայքում նույն ուղղությամբ ևս քարաթափում է տեղի ունեցել, և այս պահին մաքրման և տրանսպորտի երթևեկության վերականգնման աշխատանքներ են ընթանում։

Նա նաև նշել է, որ  ևս մեկ քարաթափում է գրանցվել Գորիս–Կապան ճանապարհահատվածում, որտեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում երթևեկությունն արդեն վերականգնվել է։–0–