Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Երևանի քաղաքապետարանը գերատեսչությանը ենթակա մանկապարտեզներին 270 մլն դրամի գույք կտրամադրի

31.07.2014, 18:13
Երևանի քաղաքապետը գերատեսչությանը ենթակա մանկապարտեզներին 270 մլն դրամի գույք կհատկացնի, հինգշաբթի լրագրողներին հայտնեց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։
Երևանի քաղաքապետարանը գերատեսչությանը ենթակա մանկապարտեզներին 270 մլն դրամի գույք կտրամադրի
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետը գերատեսչությանը ենթակա մանկապարտեզներին 270 մլն դրամի գույք կհատկացնի, հինգշաբթի լրագրողներին հայտնեց մայրաքաղաքի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։

«Այս տարի իրականացվել է մանկապարտեզների համար 270 մլն դրամի գույք գնելու ծրագիր»,– ասաց Սուքիասյանը` ամփոփելով քաղաքապետարանի` մշակույթի, կրթության և սպորտի ոլորտներում գործունեության արդյունքները։

Ըստ նրա, նշված գումարով ձեռք են բերվել սեղաններ, աթոռներ, սառնարաններ, կենցաղային տեխնիկա, սպասք, ինչպես նաև մանկական մահճակալներ և ներքնակներ։ Այդ գույքի բաշխումը, ըստ նրա, սկսվել է հուլիսի 20–ին և կտևի մինչև սեպտեմբերի 1–ը։

«Մենք կբարելավենք մանկապարտեզների մեծ մասի պայմանները, և կարծում եմ, որ ծնողները գոհ կլինեն»,– ասաց փոխքաղաքապետը։

Նա հայտնեց նաև, որ 22 մանկապարտեզներում այս պահին կատարվում է հիմնանորոգում և կոսմետիկ նորոգում, ինչպես նաև շենքերի ամրացման աշխատանքներ։

Աշխատանքները, նրա խոսքով, արդեն ավարտվել են հինգ մանկապարտեզներում, ևս հինգում կավարտվեն նոր ուսումնական տարվա սկզբին։

«Նորոգման աշխատանքները մյուս մանկապարտեզներում կշարունակվեն, սակայն ոչ մի մանկապարտեզ այդ պատճառով չի դադարեցնի իր գործունեությունը»,– ասաց նա։ -0-