Рейтинг@Mail.ru
USD
378.89
EUR
440.42
RUB
4.8644
GEL
140.6
2026 թ. հունվարի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Քուվեյթի իշխանությունները պատրաստ են մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանում գտնվող սիրիահայերին

20.11.2012, 13:05
Քուվեյթի իշխանությունները որոշում են ընդունել Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հայտարարեց Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում:
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Քուվեյթի իշխանությունները որոշում են ընդունել Հայաստանում գտնվող սիրիահայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, հայտարարեց Քուվեյթի Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Ալ Սաբահը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում:

Ինչպես հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքականմ գերատեսչության մամուլի ծառայությունը, նախարար Էդվարդ Նալբանդյանը մտահոգություն է հայտնել Սիրիայում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ հակամարտության պատճառով Հայաստանը շարունակում է հազարավոր սիրիահայ փախստականներ ընդունել։

Սիրիայի հայկական համայնքը համարվում է սփյուռքի խոշորագույն կառույցներից մեկը: Հայերը հիմնականում ապրում են Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում և այլ քաղաքներում:  Երկրում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով սիրիահայերի արտագաղթ է սկսվել դեպի պատմական հայրենիք: Վերջին տվյալներով, Հայաստանում են գտնվում 5 հազար սիրիահայեր: -0-