Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-4

Տեղեկատվական նոր ռադիոկայանը` «Գոլոս Ռոսիի» և «Նովոստի–Արմենիա» գործակալության համատեղ նախագիծը, աշխատանքը սկսեց Հայաստանում

04.11.2014, 13:20
Տեղեկատվական–վերլուծական նոր ռադիոկայանը` «Գոլոս Ռոսիի» և «Նովոստի–Արմենիա» գործակալության համատեղ նախագիծը, երկուշաբթի աշխատանքը սկսեց Հայաստանում 106.0 FM հաճախականությամբ։
Տեղեկատվական նոր ռադիոկայանը` «Գոլոս Ռոսիի» և «Նովոստի–Արմենիա» գործակալության համատեղ նախագիծը, աշխատանքը սկսեց Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Տեղեկատվական–վերլուծական նոր ռադիոկայանը` «Գոլոս Ռոսիի» և «Նովոստի–Արմենիա» գործակալության համատեղ նախագիծը, երկուշաբթի աշխատանքը սկսեց Հայաստանում 106.0 FM հաճախականությամբ։

«Ուրախ եմ, որ նոյեմբերի 3–ին Երևանի շուկա մտավ 106.0 FM հիանալի տեղեկատվական ռադիոն։ Նախագիծ, որը կոչված է տեղեկացնել հանրությանն այն գործընթացների մասին, որոնք կատարվում են Հայաստանի Հանրապետությունում, աշխարհում և ամենակարևորը` հայկական լրագրողական հանրության հայացքն այդ խնդիրների նկատմամբ»,– ռադիոկայանի եթերում ասաց «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ Մերձավոր արտասահմանի երկրների տնօրինության` ԶԼՄ–ների հետ փոխգործակցության վարչության պետ, հայտնի հաղորդավար, գրող և հրապարակախոս Արմեն Գասպարյանը։

«Ռադիոկայանը պետք է որոշ գործընթացների կատալիզատորը դառնա Հայաստանի մեդիաշուկայում։ Սխալ է, երբ ռադիոկայանների առատության մեջ գրեթե չկան տեղեկատվականները, դա մեծ բացթողում է։ Ռուսաստանի համար կարևոր է այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում, նա իսկապես եղբայրական երկիր է Ռուսաստանի համար... Մեծ թվով պատմական, մշակութային, տնտեսական և քաղաքական կապեր, որոնք գոյություն են ունեցել բավականին երկար ժամանակ»,– նշեց Գասպարյանը։

Ըստ նրա` խոսակցությունները, որ պետք է օգնել հայ գործընկերներին լրատվական ռադիոկայան ստեղծելու հարցում, բավականին երկար են ընթացել, իսկ եվրասիական տարածքն այդ գործընթացներին լրացուցիչ լիցք հաղորդեց։

«Հուսով ենք, որ նախագիծը նորաձևության օրենսդիր կդառնա հանրապետության մեդիատարածքում. դա և ռադիոկայանն է, և լրատվական գործակալությունը, որն ինը տարի հիանալի կերպով իրեն դրսևորել է շուկայում, ինչի համար փառք ու պատիվ ստեղծողներին և «Նովոստի–Արմենիա» գործակալության հիանալի աշխատակիցներին։ Կարծում եմ, որ երկու իսկապես լուրջ մեդիակառույցների համատեղ նախագիծն ընդունակ է զգալի չափով դառնալ այն գործիքը, որին ականջալուր կլինեն այդ թվում նաև հասարակական և քաղաքական գործիչները»,– ասաց Գասպարյանը։

Նա նշեց, որ ռադիոկայանի հաղորդումները կհեռարձակվեն հայերենով։ Դա կլինի տեղեկատվական ռադիո, որն կընդգրկի Հայաստանի, տարածաշրջանի և աշխարհի լուրերը։ «Դա տնտեսությունն է, մշակույթը, քաղաքականությունը, այն ողջ շրջանակը, որը մտնում է «լրատվական կայան» հասկացության մեջ»,– ասաց Գասպարյանը։

«Բնականաբար, յուրաքանչյուր երկիր ունի իր աշխարհաքաղաքական, ռազմավարական շահերը։ Ռուսաստանը և Հայաստանը կապված են բազմադարյա բարեկամությամբ, իհարկե, առաջին տեղում են հայկական շահերը, բայց մենք կհասցնենք նաև Մոսկվայի դիրքորոշումն այն հարցերում, որոնք կատարվում են այստեղ»,– ասաց Գասպարյանը։

Ըստ նրա` Հայաստանի Հանրապետության մեդիաշուկայում տեղեկատվական–վերլուծական կայաններ չեն եղել, կամ էլ դրանք եղել են տեղային և չեն արտացոլել բոլոր այն գործընթացները, որոնք կատարվում են հանրապետության ներսում։

«Ռադիոկայանի շեշտադրումը տեղեկատվության օպերատիվությունն ու հավաստիությունն է լինելու, դա` առաջին հերթին։ Երկրորդ, ինչպես և «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունում, ռադիոկայանի եթերում ելույթ կունենան առաջատար փորձագետները և քաղաքական գործիչները»,– նշեց Գասպարյանը։

Ըստ նրա` «Նովոստի–Արմենիա» գործակալությունը գործում է շուկայում ինը տարի և երբեք հանրապետության կյանքի մասին օբյեկտիվ տեղեկատվության պակաս չի զգացել, «այդ պատճառով մարդիկ, ովքեր հետաքրքրված են այն հարցով, թե ինչով է շնչում հանրապետությունը, մտնում էին կայք և տեղեկատվություն ստանում  առաջին ձեռքից»։ 

«Ռադիոկայանի ստեղծողները ներգրավել են հայ առաջատար լրագրողների, ռադիոյի հիանալի մասնագետների։ Անկյունաքարը կայանի պրոֆեսիոնալիզմն է։ Երկրորդ պահը, բնականաբար, կլինի կոնտենտը, այն, ինչը կներկայացվի ունկնդրին` լուրեր, վերլուծություն, դա լուսավորումն է»,– նշեց Գասպարյանը։ -0-