Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Ռազմական–Վրացական ճանապարհի երթևեկությունը փակ է առատ ձյան պատճառով

04.03.2013, 10:54
Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ ԳՎ արտակարգ իրավիճակների հանձնաժողովը վրացական կողմի խնդրանքով Մոսկվայի ժամանակով 7.30–ից առատ ձյան պատճառով փակել է Վրաստանի տարածքում ռազմական–Վրացական ճանապարհով երթևեկությունը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ ԳՎ արտակարգ իրավիճակների հանձնաժողովը վրացական կողմի խնդրանքով Մոսկվայի ժամանակով 7.30–ից առատ ձյան պատճառով փակել է Վրաստանի տարածքում ռազմական–Վրացական ճանապարհով երթևեկությունը, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայության ղեկավար Յուլիա Ստարչենկոն։

Ըստ նրա` ճանապարհի երթևեկությունը փակ է «Վերին Լարս» անցակետում, որը տեղակայված է Ռուսաստանի և Վրաստանի պետական սահմանի Հյուսիս–Օսեթյան հատվածում։

«Ճանապարհի երթևեկությունը փակ կմնա մինչև արտակարգ իրավիճակների հանձնաժողովի հատուկ կարգադրությունը»,– ասել թ Ստարչենկոն։ –0–