Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+10

Red Wings-ը կմեկնարկի Օրենբուրգ-Երևան-Օրենբուրգ չվերթները

18.03.2026, 13:05
Օրենբուրգը  ավիաընկերության երթուղային ցանցի յոթերորդ քաղաքն է, որտեղից հասանելի են ուղիղ չվերթներ դեպի Հայաստան
Red Wings-ը կմեկնարկի Օրենբուրգ-Երևան-Օրենբուրգ  չվերթները

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Red Wings ավիաընկերությունը հունիսի 4-ից կսկսի Օրենբուրգ-Երևան-Օրենբուրգ երթուղով չվերթների իրականացումը, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը:

«Թռիչքները կիրականացվեն ռուսական SSJ-100 ինքնաթիռներով՝ շաբաթական մեկ անգամ ամառային սեզոնի ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ավիաընկերությունից հայտնել են նաև, որ մեկնումը Օրենբուրգից տեղի կունենա հինգշաբթի օրերին՝ ժամը 11:10-ին, թռիչքի տևողությունը դեպի Հայաստանի մայրաքաղաք կկազմի 3 ժամ 5 րոպե, իսկ հետադարձ չվերթը Երևանից կմեկնարկի ժամը 14:05-ին:

Օրենբուրգը դարձել է ավիաընկերության երթուղային ցանցի յոթերորդ քաղաքը, որտեղից հասանելի են ուղիղ չվերթներ դեպի Հայաստան: Ներկայումս Red Wings-ը թռիչքներ է իրականացնում դեպի Երևան Սոչիից, Միներալնիե Վոդիից, Սամարայից, Նիժնի Նովգորոդից, Կազանից և Չելյաբինսկից: