Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ռուս–թուրքական կոնսորցիումը կզբաղվի Հայաստանի բնակիչների համար Շենգեն վիզաների ձևակերկպմամբ

28.03.2018, 16:42
Հայաստանում Գերմանիաի դեսպանատունն ապրիլի 3–ից այլևս Շենգեն վիզաների տրամադրման դիմումներ չի ընդունի և այդ լիազորությունները փոխանցում է VisaMetric ռուս–թուրքական կոնսորցիումին:
Ռուս–թուրքական կոնսորցիումը կզբաղվի Հայաստանի բնակիչների համար Շենգեն վիզաների ձևակերկպմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Գերմանիաի դեսպանատունն ապրիլի 3–ից այլևս Շենգեն վիզաների տրամադրման դիմումներ չի ընդունի և այդ լիազորությունները փոխանցում է VisaMetric ռուս–թուրքական կոնսորցիումին, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը։

Ըստ նրա, ապրիլից Շենգեն վիզաներ ստանալու հայտերը Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ավստրիա և Շվեդիա ուղևորվելու համար ուսումնասիրելու է VisaMetric–ը, որը հաղթել է Հարավային Կովկասիև Միջին Ասիայի երկրներում (ընդհանուր առմամբ, բաց կլինի 21 կենտրոն) երեք տարով ծառայությունների մատուցման մրցույթում։

Կիսլերը միաժամանակ նշեց, որ փոփոխությունները չեն անդրադառնա Գերմանիա մեկնելու ազգային վիզաներին, որոնց փաստաթղթերը կարելի կլինի ստանալ անմիջապես դեսպանատանը։

«Կենտրոնը կզբաղվի միայն հայտերի ձևակերպմամբ և ընդունմամբ, իսկ դրանց դիտարկումը և վիզայի տրամադրման կամ մերժման որոշման ընդունումը կկատարվի դեսպանության աշխատակիցների կողմից, ինչը թույլ կտա կրկնակի ավելացնել դիտարկվող հայտերի թիվը»,– ասաց Կիսլերը։


Դիվանագետի խոսքով, չի փոխվի նաև հյուպատոսական վճարը, պարզապես այցելուները պետք է հավելյալ վճարում իրականացնեն Կենտրոնի սպասարկման համար։

Դիվանագետը նշեց, որ միայն 2017 թվականին դեսխանությունը ստացել է Շենգեն վիզայի ստացման 15200 հայտ, որոնցից դրական պատասխան է ստացել 14000 հայտատու։ Միաժամանակ, 24 տոկոսը կամ յուրաքանչյուր չորրորդ այցելուն մեկ տարուց ավելի ժամկետով վիզա է ստացել։

Նրա խոսքով, միջինը դիմումների մեծ հոսքի պատճառով, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան միջոցով վիզաների ձևակերպումը տևում էր մոտ 6 շաբաթ, իսկ Վիզաների ձևակերպման կենտրոնի միջոցով վիզաների տրամադրման գործընթացը կկրճատվի մինչև 48 ժամ։ 


«Փաստաթղթերի ընդունման լիազորությունների փոխանցումը VisaMetric–ին թույլ կտա մեզ զգալիորեն թեթևացնել և արագացնել վիզների ձևակերպման ընթացակարգերը, առավել ևս, որ նման պրակտիկա գործում է բոլոր երկրներում և դրական ցուցանիշներ է գրանցում»,– ասաց Կիսլերը, ավելացնելով, որ Գերմանիայի վիզաների 2/3–ը տրվում է հենց այս կարգով։ 


Դեսպանը միաժամանակ ընդգծեց, որ VisaMetric–ը ռուս–թուրքական կոնսորցիում է, ավելացնելով, որ դա որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանում նրանց աշխատանքին, քանի որ հաճախորդների բոլոր անձնական տվյալները հուսալիորեն պաշտպանված են, ավելացնելով, որ երաշխավորում է, որ այցելուների անձնական տվյալները չեն փոխանցվի երրորդ անձանց։
«Այդ ընկերությունն ունի նմանատիպ ծառայությունների տրամադրման հարուստ փորձ, հաղթել է միջազգային թենդերում, և մենք շեշտադրում չենք կատարել դրա ծագման երկրի վրա, առավել ևս, որ ընկերությունը համալիր ծառայություններ կմատուցի տարբեր երկրներում»,– ասաց Կիսլերը։

Ինչպես նշեց VisaMetric ընկերության Հայաստանի ծրագրերի համակարգող Էլվիրա Բազիրովան, տեխնիկական հնարավորությունների շնորհիվ, հայտի ձևակերպումը կիրականացվի սեղմ ժամկետներում, ինչից հետո կուղղվեն դեսպանատան դիտարկմանը։ 


«Հաճախորդները կկարողանան էլեկտրոնային ձևաչափով հետևել իրենց անձնագրի տեղաշարժին Կենտրոնից դեսպանություն և հետադարձ»,– ասաց Բազիրովան։ 


Նա նշեց, որ կենտրոնի ծառայություններն այցելուի համար կարժենան 20 եվրո յուրաքանչյուր անկետայի համար (չհաշված հյուպատոսական վճարը. խմբ), միաժամանկ առանձին վճարի դիմաց կարելի է օգտվել VIP-սպասարկումից, փաստաթղթերի կրկնօրինակման կամ թարգմանության ծառայությունից, ստանալ կենսաչափական լուսանկար, ձևակերպել անձնագրի վերադարձ անձնական հասցեին, ստանալ կարճ հաղորդագրություններ կամ զանգ ստանալ վիզայի` պատրաստ լինելու մասին։


VisaMetric խումբը զբաղվում է վիզաներ ստանալու և այլ ծառայությունների (օրինակ, հյուպատոսական) հայտադիմումների հետ կապված դիվանագիտական առաքելությունների սպասարկմամբ։ VisaMetric–ի հիմնադիրներն են` iDATA Consulting Inc. (iDATA) և «Վիզա մենեջմենթ սերվիս» (VМС) ԲԲԸ խմբերը։ VisaMetric–ը գործունեություն է իրականացնում Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Իրաքի, Ղազախստանի, Ղրղըզստանի, ՉԺՀ–ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի մոտ 110 վիզային կենտրոններում։

Ընկերությունը դիվանագիտական առաքելություններ է տրամադրում Իտալիային, Գերմանիային, Էստոնիային, Կորեային, Մալթային, Պորտուգալիային, Սլովենիային։ -0-