Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Ռուսաստանի հայերի միությունը 43 հազար դոլար է հատկացրել Երևան-Հալեպ-Երևան հատուկ չվերթի իրականացման համար

14.08.2012, 16:58
Ռուսաստանի հայերի միությունը 43 հազար դոլար է հատկացրել ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը՝ Երևան-Հալեպ-Երևան հատուկ չվերթի իրականացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդցին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի հայերի միությունը 43 հազար դոլար է հատկացրել ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությանը՝ Երևան-Հալեպ-Երևան հատուկ չվերթի իրականացման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդցին Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունից:

«Բարեգործական ակցիայի արդյունքում օգոստոսի 14-ին Երևան ժամանեց 149 սիրահայ երեխա»,- ասվում է հաղոդրագրության մեջ:

Կառավարությունը Հանքավան հանգստյան քաղաքի ամառային ճամբարում սիրիահայ երեխաների համար անվճար հանգիստ է կազմակերպել: Նրանց համար նախատեսված է թեթևացրած ռեժիմ, բազմaթիվ զվարճանքներ, էքսկուրսիաներ: Ընդհանուր առմամբ նախատեսված է ավելի քան 400 սիրիահայ երեխաների ժամանումը Հայաստան:

Ավելի վաղ՝ օգոստոսի 9-ին, Դամասկոսից Հայաստան  է ժամանել 125 հայ երեխա, ովքեր այժմ իրենց երկու շաբաթվա արձակուրդն անցկացնում են Հանքավանի «Լուսաբաց» ամառային ճամբարում:

Մինչև վերջերս Սիրիայի հայ համայնքը շուրջ 100 հազարի էր հասնում: Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի հզոր համայնքներից մեկն է համարվում։
Հայերի մեծ մասը բնակվում է Հալեպում (ավելի քան 60 հազար մարդ), Դամասկոսում, Լաթակիայում և այլ քաղաքներում։

Լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով Սիրիայից հայերի հոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք։ –0–