Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

Սեպտեմբերի 1-ից Երևանի մանկապարտեզներում կթույլատրվի լրացուցիչ ընդունելություն կատարել. մանկապարտեզ կընդունվի ևս 1300 երեխա

28.08.2013, 18:35
Սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կթույլատրվի լրացուցիչ ընդունելություն կատարել: Արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, մանկապարտեզ կընդունվի ևս 1300 երեխա, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Սեպտեմբերի 1-ից Երևանի մանկապարտեզներում կթույլատրվի լրացուցիչ ընդունելություն կատարել. մանկապարտեզ կընդունվի ևս 1300 երեխա
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 1-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կթույլատրվի լրացուցիչ ընդունելություն կատարել: Արդյունքում, ըստ նախնական հաշվարկների, մանկապարտեզ կընդունվի ևս 1300 երեխա, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում կթույլատրվի լրացուցիչ ընդունելություն կատարել քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում գործում է 181 մանկապարտեզ, որտեղ հաճախում է 30957 երեխա։

Քաղաքապետարանից հայտնում են, որ ամբողջությամբ ավարտելով դպրոցների և մանկապարտեզների ջեռուցման ապահովման հարցը, շարունակվում են  դրանց վերանորոգման ուղղությամբ աշխատանքները։ 2013 թվականին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական հաստատություններում իրականացվել է նաև գույքի նորացման ծրագիր:-0-