Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+20

Սևանա լճում սիգի պաշարները ընդամենը 6.5 տոննա են կազմում. փորձագետ

22.05.2013, 16:57
Սևանա լճի սիգի պաշարներն տարեցտարի կտրուկ նվազում են, և այսօր կազմում են ընդամենը մոտ 6.5 տոննա, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։
Սևանա լճում սիգի պաշարները ընդամենը 6.5 տոննա են կազմում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Սևանա լճի սիգի պաշարներն տարեցտարի կտրուկ նվազում են, և այսօր կազմում են ընդամենը մոտ 6.5 տոննա, չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։

«Սևանա լճի սիգի պաշարներն իրենց առավելագույն ցուցանիշին են հասել նախորդ դարի 80-ականների վերջին–90–ականների սկզբին` մոտ 30 հազար տոննա։ Երկու տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր 8.5 տոննա, իսկ նախորդ տարի սիգի պաշարները հասել են նվազագույնի` կազմելով մոտ 6.5 տոննա։ Հաշվարկն արդեն ոչ թե հազար տոննաներով է, այլ պարզապես տոննաներով... Եթե այդպես շարունակվի, ապա շուտով մենք առհասարակ կարող ենք զրկվել այդ ձկնատեսակի պաշարներից»,– ասաց նա` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Գաբրիելյանի կարծիքով, սիգի և էնդեմիկ այլ ձկնատեսակների, այդ թվում` իշխանի պաշարների տարեկան նվազումը Սևանա լճում պայմանավորված է, նախևառաջ, ձկնագողության դեպքերի ավելացմամբ։

«Սիգն իր սեռահասունությանը հասնում է մոտ երկու տարեկանում։ Մինչդեռ ձկնագողերը բռնում են դեռ մեկուկես տարեկանի էլ չհասած մանրաձուկը, որը դեռ չի հասցրել ձկնկիթ դնել և վերարտադրողական ֆունկցիան կատարել»,– նշեց նա։

Գաբրիելյանը հայտնեց նաև, որ բացի ձկնագողերից, սիգի պոպուլյացիայի կրճատման վրա բացասաբար է ազդում նաև լճում ոչ տեղական ձկնատեսակների բացթողումը։
 
Մասնագետի խոսքով, սիգի պաշարների կրճատումը կապված է նաև լճի մաքրության ապահովման միջոցների ոչ բավարար ապահովումը։

Այդ առիթով Գաբրիելյանը կարծիք հայտնեց, որ Սևանում սիգի պոպուլյացիայի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր քայլեր ձեռնարկել, այդ թվում` մարզերի բնակիչների սոցիալ–տնտեսական պայմանների բարելավման ուղղությամբ, ինչը թույլ կտա կրճատել ձկնագողության դեպքերը և կնպտասի լճում սիգի մանրաձկան ավելի մեծ քանակի բացթողնմանը։

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։-0-