Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

Շիրակի մարզպետարանը տեղեկություններ է հայտնում մարզում կորոնավիրուսային իրավիճակի մասին

27.04.2020, 16:40
Շիրակի մարզպետարանը տեղեկություններ է հայտնում մարզում կորոնավիրուսային իրավիճակի մասին
Շիրակի մարզպետարանը տեղեկություններ է հայտնում մարզում կորոնավիրուսային իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./ԱՌԿԱ/. Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59 հիվանդը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին նշվում է Շիրակի մարզպետարանի Facebook-յան էջում:

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող 59 հիվանդներից զատ 11 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 3 դեպք»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։

«Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում»,- նշվում է հայտարարության մեջ:

Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար։

Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1808 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 848-ի, փաստացի բուժվում է 931 մարդ: Մահացել է, ցավոք, 29 մարդ: -0-