Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Սիրիահայ երեխաները պետք է հաշվառվեն Երևանի քաղաքապետարանում` դպրոց ընդունվելու համար

24.08.2012, 17:45
Սիրիահայ երեխաները պետք է հաշվառման կանգնեն Երևանի քաղաքապետարանում` դպրոց ընդունվելու համար, հաղորդում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Սիրիահայ երեխաները պետք է հաշվառման կանգնեն Երևանի քաղաքապետարանում` դպրոց ընդունվելու համար, հաղորդում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարարությունը կոչ է անում մայրաքաղաքի քաղաքապետարանի կրթության վարչությունում հաշվառման կանգնեցնել սիրիահայ երեխաներին, ովքեր մտադիր են ժամանակավոր կամ ընդմիշտ բնակվել Հայասանում:

«Խնդրում ենք գրանցվել, անկախ այն հանգամանքից` արդեն ընդունել եք ձեր երեխաներին որևէ դպրոց, թե` ոչ»,- նշեցին մամուլի ծառայությունից:

Ըստ Սփյուռքի նախարարության տվյալների՝ այսօրվա դրությամբ Հայաստանում է գտնվում Սիրիայից ժամանած շուրջ 1700 հայ՝ չհաշված երկրում հանգստացող շուրջ 400 սիրիահայ երեխաները: Այդ ցուցանիշներն ամեն շաբաթ փոխվում են: -0-