Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+27

Սիրիահայերի համար աշխատանքի տոնավաճառ կանցկացվի Երևանում կիրակի

13.12.2012, 16:33
Աշխատանք գտնելու հարցում սիրիահայերին աջակցելու նպատակով  Երևան քաղաքում կիրակի օրը կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ, հայտնում են կազմակերպիչները:
Սիրիահայերի համար աշխատանքի տոնավաճառ կանցկացվի Երևանում կիրակի
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Աշխատանք գտնելու հարցում սիրիահայերին աջակցելու նպատակով  Երևան քաղաքում կիրակի օրը կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ, հայտնում են կազմակերպիչները:

Միջոցառումը կանցկացվի Մերգելյանի անվան ինստիտուտում՝ Հ.Հակոբյան, 3 հասցեով:

Նախնական տվյալներով` տոնավաճառին կմասնակցի Երևանի և հարակից մարզերի շուրջ 50 գործատու: Գործատուների կողմից կառաջարկվեն տարբեր մասնագիտություններով աշխատատեղեր:

Սիրիայի հայկական համայնքը համարվում է սփյուռքի խոշորագույն կառույցներից մեկը: Հայերը, հիմնականում, ապրում են Հալեպում, Դամասկոսում, Լաթաքիայում և այլ քաղաքներում:  Երկրում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով սիրիահայերի արտագաղթ է սկսվել դեպի պատմական հայրենիք: Վերջին տվյալներով, Հայաստանում են գտնվում 5 հազար սիրիահայեր:

Երկրում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով սիրիահայերի արտագաղթ է սկսվել դեպի պատմական հայրենիք:-0-