Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

«Սիս-Ալպ» ընկերության լոռիում, չանախում և թթվասերում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

28.08.2025, 10:22
Տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կարգադրագրիր
«Սիս-Ալպ» ընկերության լոռիում, չանախում և թթվասերում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիս-Ալպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Պանիր Լոռի 50%» (արտադրված 10․06․2025), «Պանիր Չանախ 47%» (արտադրված 18․07․2025), «Թթվասեր 15%» (արտադրված 12․07․2025) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ 

Կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, դադարեցվել է, տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրիր, հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: