Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+10

Սխալմամբ Կիևից Բաքու ուղարկված Հայաստանի քաղաքացուն Ուկրաինա են վերադարձրել

26.07.2013, 13:15
Հայաստանի քաղաքացի Ասատուր Խաչատրյանը, ով սխալմամբ Կիևի օդանավակայանից Երևանի փոխարեն ուղարկվել էր Բաքու, Ուկրաինա է վերադարձել «ՄԱՈՒ» ավիաընկերության 602 չվերթով, ասվում է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։
Սխալմամբ Կիևից Բաքու ուղարկված Հայաստանի քաղաքացուն Ուկրաինա են վերադարձրել
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քաղաքացի Ասատուր Խաչատրյանը, ով սխալմամբ Կիևի օդանավակայանից Երևանի փոխարեն ուղարկվել էր Բաքու, Ուկրաինա է վերադարձել «ՄԱՈՒ» ավիաընկերության 602 չվերթով, ասվում է Հայաստանի ԱԳՆ ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրությունում։

Նախօրեի երեկոյան հայկական ԶԼՄ–ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ հուլիսի 22–ին Ասատուր Խաչատրյանը ժամանել է Կիև, սակայն փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով նրան չեն թողել երկիր, և հուլիսի 25–ին սխալմամբ ուղարկել են Ադրբեջան` Հայաստանի փոխարեն։ -0-