Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում 2014 թ.–ին սնկի թունավորման 7 դեպք է գրանցվել. ԱՆ

06.06.2014, 19:11
Հայաստանում 2014 թ.–ին սնկից թունավորման 7 դեպք է գրանցվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայաստանում 2014 թ.–ին սնկի թունավորման 7 դեպք է գրանցվել. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2014 թ.–ին սնկից թունավորման 7 դեպք է գրանցվել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Թունավորման հետևանքով տուժել է 9 մարդ, որոնցից 3-ը՝  մինչև 14 տարեկան երեխա: Թունավորման դեպքերը գրանցվել են Արագածոտնի, Լոռու, Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզերում։

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ թունավորման նախնական ախտանշանների (սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ) ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Թունավորումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում չհավաքել կամ չգնել և սննդում չօգտագործել անծանոթ և անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, սննդում չօգտագործել հում սունկ, սունկ գնել միայն շուկայից և խանութներից` իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում։ Հղի կանանց, կերակրող մայրերին և երեխաներին խորհուրդ չի տրվում սննդում սունկ օգտագործել:–0–