Վլադիմիր Սպիվակովը նոյեմբերին երկու համերգ կտա Երևանում և Գյումրիում
16.10.2013,
14:18
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, երկու համերգ կունենա Երևանում և Գյումրիում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի ղեկավարությամբ, երկու համերգ կունենա Երևանում և Գյումրիում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունից։
Համերգները նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110–ամյակին, համերգի կազմակերպիչը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է։
«Առաջին համերգը տեղի կունենա նոյեմբերի 10–ին Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, իսկ հաջորդ օրը Սպիվակովի նվագախումբը ելույթ կունենա Գյումրու Դրամատիկական թատրոնի բեմում», – նշել են մամուլի ծառայությունից։
Վլադիմիր Սպիվակովը վիրտուոզ ջութակահար և հռչակավոր դիրիժոր է, նա «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի հիմնադիրն ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարն է, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահն է։
Մաեստրոն բազմիցս համերգներ է ունեցել Հայաստանում, որտեղ նրա ղեկավարած երաժշտական համույթների ելույթները միշտ անցել են լեփ–լեցուն դահլիճներում և ուղեկցվել են մեծ հաջողությամբ։
«Մոսկվայի վիտուոզներ» նվագախումբը` Սպիվակովի ղեկավարությամբ, 2008 թ.–ի դեկտեմբերի 3–6–ը հանդես է եկել համերգային ծրագրով Երևանում և Գյումրիում` Սպիտակի ավերիչ երկրաշարժի 20–ամյա տարելիցի կապակցությամբ։ 2010 թ.–ի սեպտեմբերի 24–ին Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, նվագախմբի դիրիժորը Սպիվակովն էր։–0–