Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 26, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Սուրբ Հարության տոնի կապակցությամբ հանգստյան օրերը կարող են երկարացվել

05.03.2018, 20:20
Հայաստանի կառավարությունն առաջիկա երեքշաբթի որոշում կընդունի աշխատանքային օրերից մեկի տեղափոխման մասին։
Սուրբ Հարության տոնի կապակցությամբ հանգստյան օրերը կարող են երկարացվել

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունն առաջիկա երեքշաբթի որոշում կընդունի աշխատանքային օրերից մեկի տեղափոխման մասին։

Կառավարության որոշման նախագծի համաձայն, առաջարկվում է ապրիլի 2–ի աշխատանքային երկուշաբթիի փոխարեն աշխատանքային հայտարարել շաբաո օրը` ապրիլի 7–ը։ Դա կապված է Սուրբ Հարության տոնի հետ, որը կնշվի ապրիլի և դրան հետևող Մեռելոցի հետ։

Վերջին տարիներին կառավարությունն ավանդաբար ոչ աշխատանքային է հայտարարում Հինգ տաղավար տոներին հաջորդող Մեռելոցները։

Մեռելոց հիշատակի օրը հաջորդում է Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն։

Նախատեսվում է, որ Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող յուրաքանչյուր օրը ոչ աշխատանքային է լինելու։

Հաշվի առնելով, որ այս տոները շարժական են, կառավարությունը տարին հինգ անգամ առանձին որոշումներ կընդունի։ -0-