Рейтинг@Mail.ru
USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց ինքնազգացողությանը

06.03.2020, 13:55
Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց ինքնազգացողությանը
Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց ինքնազգացողությանը

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի./ԱՌԿԱ/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է կորոնավիրուսի պատճառով Ծաղկաձորում մեկուսացված 31 քաղաքացիների ինքնազգացողության մասին:

 «Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը»,- նշել է նա իր Facebook-յան էջում:

 Նախարարը հայտնել է, որ բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում։ 

Մարտի 1–ի գիշերը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման հաստատված դեպք։ Հիվանդը Հայաստանի 29-ամյա քաղաքացի է, ով Հայաստան է ժամանել Թեհրանից փետրվարի 28-ին իր կնոջ հետ։ Նա ինքն է դիմել բժշկի։ Ծաղկաձորում մեկուսացման մեջ գտնվում է վարակվածի հետ շփման մեջ եղած 31 մարդ։–0–