Рейтинг@Mail.ru
USD
372.59
EUR
438.2
RUB
4.9652
GEL
138.47
2026 թ. ապրիլի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Turkish Airlines–ը գարնանը գործարկում է Ստամբուլ–Երևան ուղիղ չվերթը․ Սերդար Քըլըչ

22.12.2025, 23:47
Turkish Airlines-ը գարնանը կգործարկի Ստամբուլ-Երևան չվերթը, հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը
 Turkish Airlines–ը գարնանը գործարկում է Ստամբուլ–Երևան ուղիղ չվերթը․ Սերդար Քըլըչ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Turkish Airlines-ը գարնանը կգործարկի Ստամբուլ-Երևան չվերթը, հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

«Կատարվել է ևս մեկ նոր քայլ։ Այս անգամ մեր ազգային ավիափոխադրող Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից մեկնարկում է ամենօրյա չվերթեր Ստամբուլ–Երևան–Ստամբուլ երթուղով», - գրել է դեսպան Քըլըչը X սոցիալական ցանցում։

Նա իր գրառմանը կցել է նաև թռիչքների չվացուցակը՝ մինչև հունիսի կեսերը։