Թուրքմենստանի արվեստի հայտնի գործիչները Հայաստանում կներկայացնեն իրենց երկրի մշակույթը
25.03.2015,
14:18
Թուրքմենստանի արվեստի հայտնի գործիչները ժամանել են Հայաստան` նախօրեին մեկնարկած Թուրքմենստանի մշակույթի օրերին մասնակցելու նպատակով։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Թուրքմենստանի արվեստի հայտնի գործիչները ժամանել են Հայաստան` նախօրեին մեկնարկած Թուրքմենստանի մշակույթի օրերին մասնակցելու նպատակով։
«Հայաստանում Թուրքմենստանի մշակույթի օրերի պաշտոնական բացումը նշանավորող գալա–համերգը տեղի կունենա այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք բոլորիդ հրավիրում ենք ավելի մոտիկից ծանոթանալու մեր մշակույթին, պարերին, երգերին, արվեստին», – չորեքշաբթի լրագրողներին ասաց Թուրքմենստանի մշակույթի փոխնախարար Բախարգուլ Աբդիևան։
Նրա խոսքերով` հինգշաբթի Հովհաննես Շարամբեյանի անվան ազգային ստեղծագործության կենտրոնում կբացվի դեկորատիվ–կիրառական արվեստի և թանգարանային արժեքների ցուցահանդես։ Երևանում, Գյումրիում և Վանաձորում համերգներով հանդես կգան «Լյալե» վոկալ համույթը, «Շիրին Օվագլար» երաժշտական խումբը, «Սերպայ» ազգագրական համույթը։
Աբդիևան ընդգծեց, որ 1992 թ.–ին Հայաստանի և Թուրքմենստանի միջև հաստատված դիվանագիտական հարաբերություններից հետո երկկողմ կապերը հիմնվել են փոխըմբռնման և յուրաքանչյուր ժողովրդի առանձնահատկության ու մշակույթի հարգանքի սկզբունքների վրա։
«Հիմա հայ–թուրքմենական հարաբերությունները զարգանում են հետևողական և կայուն բոլոր ուղղություններով, այդ թվում` մշակույթի ոլորտում։ Թուրքմեն և հայ ժողովուրդների սերտ հարաբերությունների վառ ապացույցն են Հայաստանի տարածքում գտնվող պատմական թուրքմենական հուշարձանները», – ասաց Աբդիևան։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին և լրագրողներին չորեքշաբթի ներկայացվեց Արգավանդ գյուղում գտնվող թուրքմենական դամբարանի (Սաադներ իշխանական տոհմ) վերականգնման նախագիծը։ Թուրքմենական պատվիրակության ներկայացուցիչները բարձր գնահատեցին հայ մասնագետների աշխատանքը` առաջարկելով շարունակել ուսումնասիրությունն ու քննարկումը և որպես առաջին փուլ` կոնսերվացնել դամբարանը։
Պողոսյանն իր հերթին նշեց, որ վերջին տարիներին Հայաստանն ու Թուրքմենստանը բավականին ակտիվորեն փոխգործակցում են մշակույթի ոլորտում։ Նրա խոսքերով` համագործակցության լավագույն օրինակներից է Մշակույթի օրերի անցկացման ձևաչափը։
«Մենք հրավեր ենք ստացել թուրքմենական կողմից` մասնակցելու «Մշակույթների երկխոսությունը Մեծ մետաքսե ճանապարհին» համաժողովին։ Հայաստանը կմասնակցի համաժողովին փորձագիտական մակարդակով», – ասաց Պողոսյանը։
Մշակույթի օրերի շրջանակում մարտի 26–ին համերգային ծրագիր կներկայացվի Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ մարտի 28–ին` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Նախատեսված է նաև մանկական աշխատանքների ցուցահանդես, որի արդյունքները կհրապարակվեն մարտի 29–ին։
Նախագիծը կազմակերպվել է ՀՀ–ում Թուրքմենստանի դեսպանատան կողմից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ –0–