Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+8

Յունիբանկի «Privé» մասնաճյուղը նոր հասցե ունի

24.05.2017, 21:05
Յունիբանկի «Privé» մասնաճյուղը տեղափոխվել է, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։
Յունիբանկի «Privé» մասնաճյուղը նոր հասցե ունի

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի «Privé» մասնաճյուղը տեղափոխվել է, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, այսօր տեղի ունեցավ մասնաճյուղի նոր տարածքի հանդիսավոր բացման արարողությունը։

Մասնաճյուղի հասցեն է` ք.Երևան, Հյուսիսային պողոտա 5/1, 1 տարածք:

«Համապատասխան եկամտի մակարդակ և կարգավիճակ ունեցող հաճախորդներին բանկն այսուհետ կընդունի ավելի հարմարավետ, ընդարձակ և ժամանակակից չափանիշներով գործող նորաբաց գրասենյակում»,– ասվում է հաղորդագրությունում։

Բանկից հայտնում են, որ Unibank Privé-ն իր յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերում է անհատական մոտեցում և   առաջարկում բացառիկ ֆինանսական լուծումներ:

Ներդնելով 20 մլն ՀՀ դրամ գումարով կամ համարժեք արտարժույթով ավանդ` հաճախորդները դառնում են Unibank Privé-ի անդամ և հնարավորություն ստանում օգտվել բանկային ծառայությունների լայն  շրջանակից: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ                   աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում։ Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում է:

 Unibank Privé-ի hաճախորդներին բանկն առաջարկում է պրեմիում  կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր,                   որոնք ընձեռում են շուրջօրյա անհատական սպասարկման                   հնարավորություն, բժշկական և իրավաբանական աջակցություն:  Հաճախորդները կարող են օգտվել նաև Priority Pass քարտից և մուտքի իրավունք ստանալ   120 երկրների օդանավակայանների  900 VIP-սրահներ` անկախ իրենց ավիատոմսի և ավիաընկերության կարգից:

Unibank Privé-ի հաճախորդները կարող են նաև բացել մինչև 60 օր արտոնյալ ժամկետով վարկային գիծ, օգտվել կոնսյերժ                   ծառայություններից:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ -0-