Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Իրավապահները ձերբակալել են ԵՊՀ- ում պայթուցիկ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգեր կատարելու մեջ կասկածվող ուսանողին

25.03.2015, 11:16
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ԵՊՀ–ի ուսանողին, ով կասկածվում է համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգեր կատարելու մեջ, հաղորդում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։
Իրավապահները ձերբակալել են ԵՊՀ- ում պայթուցիկ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգեր կատարելու մեջ կասկածվող ուսանողին
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ԵՊՀ–ի ուսանողին, ով կասկածվում է համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին կեղծ ահազանգեր կատարելու մեջ, հաղորդում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզաբանվել են Երևանի պետական համալսարանի մասնաշենքում պայթուցիկ սարքի տեղադրման վերաբերյալ ս.թ մարտի 19-ին և 20-ին Երևանի տարբեր քարտֆոններից ոստիկանության 1-02 ծառայությանը սուտ հաղորդումներ տված անձինք», – նշվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի կենտրոնի տվյալներով` պարզվել է, որ մարտի 19-ին, անձնական խնդիրները լուծելու նպատակով ահաբեկչության մասին կեղծ ահազանգը տվել է Երևանի պետհամալսարանի ուսանող, անբավարար առաջադիմության պատճառով հեռացման ներկայացված, Երևանի բնակիչ Արամ Հայրյանը:

«Նրա խնդրանքով մարտի 20-ին ահաբեկչության մասին սուտ երկու հաղորդում է տվել Արթիկ քաղաքի բնակիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողուհի Սուսաննա Մնացականյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ահաբեկչության մասին սուտ հաղորդումներ տալու փաստերով հարուցված քրեական գործի քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: Արամ Հայրյանը ձերբակալված է, իսկ Սուսաննա Մնացականյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:–0–