Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայկական օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալը 2014թ.–ին ավելացել է 18,5%–ով` հասնելով մոտ 2,1 միլիոնի. ՔԱԳՎ

16.01.2015, 19:41
Հայկական օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալը 2014թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, ավելացել է 18,5 տոկոսով, հաշվետու ժամանակահատվածում օդային տրանսպորտից օգտվել է 2 082 755 ուղևոր` 2013 թ.–ին գրանցված մոտ 1 758 240 ուղևորի դիմաց, հայտնում է  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Հայկական օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալը 2014թ.–ին ավելացել է 18,5%–ով` հասնելով մոտ 2,1 միլիոնի. ՔԱԳՎ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայկական օդանավակայանների ուղևորափոխադրումների ծավալը 2014թ.–ին, 2013 թ.–ի համեմատ, ավելացել է 18,5 տոկոսով, հաշվետու ժամանակահատվածում օդային տրանսպորտից օգտվել է 2 082 755 ուղևոր` 2013 թ.–ին գրանցված մոտ 1 758 240 ուղևորի դիմաց, հայտնում է  Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Հայաստանում գործում է երկու միջազգային օդանավակայան` «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները։

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացման ապահովման նպատակով 2014թ.–ին ՔԱԳՎ–ն շարունակել է իրականացնել «Բաց երկինք» քաղաքականությունը, ինչի արդյունքում էլ աճ է գրանցվել։

Միաժամանակ երկկողմ բեռնափոխադրումների և փոստային փոխադրումների ծավալը 2014թ.–ի արդյունքում կրճատվել է 0,2 տոկոսով` կազմելով 10345 տոննա։

Թռիչքի և վայրէջքի քանակը հաշվետու ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, ավելացել է 17.9 տոկոսով` կազմելով 10553, իսկ Հայաստանի օդային տարածքով իրականացված տարանցիկ չվերթերի թիվը կրճատվել է 15,3 տոկոսով` կազմելով 29230 չվերթ։

Հայաստանի կառավարությունը 2013 թվականի հոկտեմբերի 23–ին հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի մրցունակության ազգային հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։

«Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն շահագործում է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները` համաձայն 2001 թվականին կառավարության հետ 30 տարի ժամկետով ստորագրած կոնցեսիոն կառավարման պայմանագրի։ Ընկերության սեփականատերն արգենտինական American International Airports ընկերությունն է, որը պատկանում է արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին (Eduardo Eurnekian)։ –0—