Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Վարչապետը մանրամասներ է ներկայացրել քաղավիացայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ 2 քրգործ է հարուցվել

15.04.2020, 21:48
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել քաղավիացայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ 2 քրգործ է հարուցվել
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել քաղավիացայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին․ 2 քրգործ է հարուցվել
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ ստեղծված իրավիճակի և երկու հայկական ավիափոխադրողների՝ Եվրոպա թռիչքներ կատարելու լիցենզիայից զրկելու հետ կապված երկու քրգործ է հարուցվել։ Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ։ 

«Երկու քրեական գործք կա։ Տարվա սկզբից այդ պրոցեսի հետ կապված եղել են պաշտոնանկումներ»,- նշել է վարչապետը։ 

Վարչապետը նշել է, որ 2019թ․-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված օդանավերը Աֆրիկյան երկրներում ներգրավված են եղել զենքի անօրինական փոխադրումներում, ինչը Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) համար հիմք է հանդիսացել հայկական ավիաընկերությունները Եվրոպա թռիչքներ կատարելու հնարավորությունից զրկելու համար։ 

«Եվրոպական համապատասխան հանձնաժողովն արձանագրել է, որ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն չի կարողանում վերահսկել ավիաընկերությունների գործունեությունը ՀՀ-ում և սա մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Այս տեղեկանքում ներկայացված է նաև, թե ինչու չի կարողանում վերահսկել․ որովհետև ՀՀ-ն Աֆրիկայում բազավորված օդանավերի նկատմամբ ունի պարտավորություններ, բայց մեր կարգավորումներով չունի լծակներ այդ պարտավորությունները կատարելու, և դրա արդյունքում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ»,- նշել է վարչապետը։ 

Փաշինյանն ընդգծել է, որ 2019թ․-ի աշնանը Եվրոպական կազմակերպությունը ստուգել է Հայաստանի ավիաընկերություններից մեկը, և դրա մասին նախնական զգուշացնող տեղեկանք է ուղարկել քաղավիացիայի կոմիտե։ Քաղավիացիայի կոմիտեի պաշտոնյան, ով պարտավոր էր միանգամից զեկուցել ավիացիայի կոմիտեի ղեկավարին, չի զեկուցել այդ մասին։ 

«Ղեկավարն այդ տեղեկանքի մասին իմացել է 2 ամիս անց, Եվրոպայում տեղի ունեցած մի քննարկման ժամանակ և իրեն դրա մասին տեղյակ են պահել իր եվրոպացի գործընկերները։ Արդյունքում այդ աշխատողը ազատվել է աշխատանքից, և աշխատանքի է անցել այն ավիաընկերությունում, որտեղ խախտումներն արձանագրվել են»,- նշել է վարչապետը։ 

Փաշինյանը նշել է, որ Կոմիտեի ամենագլխավոր թերությունն այն է, որ ի տարբերություն միջազգայնորեն ընդունված փորձառության, ըստ որի ավիացիայի համար լիցենզիաները տրվում են վճարոովի հիմունքներով, ՀՀ-ում քաղաքացիական ավիացիան իր գործառույնթներն իրականացնում է անվճար։ 

«Լուծումը, որ տարվա սկզբից քննարկում էինք, այն է, որքաղավիացիայի կարգավիճակը փոխվի այնպես, որ ինքը ոչ թե շահույթ հետապնդոող, այլ ինչ-որ առումով ինքնածախսածածկվող կազմակերպություն լինի ինչպես կադաստրը, որպեսզի ունենա ֆինանսներ, այդ թվում պատշաճ մասնագետներ ներգրավվելու և իր լիազորությունները կատարելու լծակներ ստանալու համար»,- նշել է վարչապետը։ -0-