Վարդենիսում սիբիրյան խոցի պատճառով կարանտինը երկարացվել է՝ չնայած ստացիոնար հիվանդների բացակայությանը
30.11.2012,
11:39
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում հայտնաբերված սիբիրյան խոցի դեպքերի պատճառով կարանտինը կերկարացվի, չնայած, որ Մարտունի քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքներում այսօր չկան ստացիոնար հիվանդներ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում հայտնաբերված սիբիրյան խոցի դեպքերի պատճառով կարանտինը կերկարացվի, չնայած, որ Մարտունի քաղաքի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքներում այսօր չկան ստացիոնար հիվանդներ, հաղորդում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Հայաստանի առողջապահության նախարարության Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության տվյալներով, Հայաստանում սիբիրյան խոցի տարածման սպառնալիքներ չկան:
Կարանտինի ժամանակահատվածում տարածաշրջանի համայնքներից սիբիրյան խոցի կասկածանքով 55 մարդ է դիմել:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդությունը հաստատվել է 10 մարդու մոտ, 8 մարդու մոտ թույլ դրական ռեակցիա է, մնացածի մոտ հիվանդությունը չի հաստատվել: Հետազոտությունները շարունակվում են:
Ինչպես նշվում է հաղորդման մեջ, Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական տեսչության մարզային կենտրոնը կարանտինի սկզբից 22 գլուխ խոշոր եղջրավոր անասունի անկում է գրանցել, որոնց մարմինները սառցարաններից առգրավված մսի հետ միասին այրվել և թաղվել են հատուկ վայրերում:
Հայաստանի Վարդենիսի շրջանում սիբիրյան խոցի դեմ պատվաստումը շարունակվում է, ընդ որում՝ ելնելով անհրաժեշտությունից, Գեղարքունիքի անասնաբուժական ծառայությունն առաջարկել է սիբիրյան խոցի դեմ պատվաստում կատարել տարին երկու անգամ:
Կարճ ժամանակահատվախում պատվաստում է կատարվել 20 հազար գլուխ խոշոր և մոտ 8 հազար գլուխ մանր եղջրավոր անասունների շրջանում:
Հայաստանի Գեղարքունիքի մարզում հոկտեմբերին գրանցվել են սիբիրյան խոցով կենդանիների վարակման մի քանի դեպքեր: Նոյեմբերի սկզբին Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակչուհու մոտ լաբորատոր հետազոտման արդյունքում հայտնաբերվել է այդ հիվանդությունը: Սիբիրյան խոցով կենդանիների հիվանդանալու հայտնաբերված դեպքերի մասին հաղորդումներ են ստացվել նաև Տավուշի և Արմավիրի մարզերից: -0-