Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
422.79
RUB
4.6543
GEL
141.19
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Վլադիմիր Մովսիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին

06.11.2014, 19:16
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ պետական, քաղաքական և հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Վլադիմիր Մովսիսյանի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ պետական, քաղաքական և հասարակական գործիչ Վլադիմիր Մովսիսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, նիստում որոշվել է, որ անվանի պետական գործչի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ նոյեմբերի 8-ին՝ ժամը 11:30-14:00-ը, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Հայտնի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար և ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի անդամ (1990-1991 թթ.)  Վլադիմիր Մովսիսյանը մահացել է 81 տարեկանում։

Վլադիմիր Միհրանի Մովսիսյանը ծնվել է 1933-ի նոյեմբերի 12-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքին հարակից Շենավան գյուղում: 1958թ. ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը:

Նա ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն էր. եղել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ, ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: 1969թ. ավարտել է Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը:

Վերջին տարիներին Մովսիսյանը գլխավորել է Հայաստանի նախագահին առընթեր Սևանա լճի խնդիրներով հանձնաժողովը։ -0-