Ոսկերչական իրերի արտադրության ծավալը Հայաստանում հունվար–հունիսին աճել է 32.3%–ով` մինչև 9.7 մլրդ դրամ
02.08.2013,
13:32
Ոսկերչական իրերի արտադրության ծավալը Հայաստանում հունվար–հունիսին կազմել է 9.7 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 32.3 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ոսկերչական իրերի արտադրության ծավալը Հայաստանում հունվար–հունիսին կազմել է 9.7 մլրդ դրամ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 32.3 տոկոսով, հայտնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
2013 թվականի հունվար–հունիսին արտադրվել է 590.4 կգ ոսկերչական իրեր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 636.8 կգ–ի դիմաց (անկումը` 7,3%).
Ադամանդների արտադրությունը Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում կազմել է 47 531 հարգ` 2012 թվականի հունվար–հունիսի համեմատ ավելանալով 75.8 տոկոսով։
Միաժամանակ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղներից և դրանցից պատրաստած իրերի արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 89.3 մլն դոլար (աճը 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` 8,5%)։
Հայաստանի Մաքսային ծառայության տվյալներով, 2013 թվականի առաջին կիսամյակում ադամանդների արտահանումը կազմել է 43.5 մլն դոլար (աճը 2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ` 7,6%)։ ($1 – 409,62 դրամ)—0–