Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի ոստիկանությունը ծրագրում է խստացնել երթևեկության մի շարք կանոնների խախտման տուգանքները

18.06.2014, 17:58
Ազգային ժողովն արտահերթ նիստում չորեքշաբթի քննարկում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մի օրինագիծ, որով նախատեսում է խստացնել տուգանքները, որոնք սահմանված են ճանապարհային երթևեկության մի շարք կանոններ խախտելու համար։
Հայաստանի ոստիկանությունը ծրագրում է խստացնել երթևեկության մի շարք կանոնների խախտման տուգանքները
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Ազգային ժողովն արտահերթ նիստում չորեքշաբթի քննարկում է Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարելու մի օրինագիծ, որով նախատեսում է խստացնել տուգանքները, որոնք սահմանված են ճանապարհային երթևեկության մի շարք կանոններ խախտելու համար։

Ինչպես նշեց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ղեկին լինելու պահին ծխելու համար ծրագրվում է բարձրացնել ներկայիս 5 հազար դրամի տուգանքը մինչև 20 հազար դրամ։

Բացի այդ, առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար տուգանքը 5 հազարից կբարձրանա մինչև 10 հազար դրամ, իսկ մեքենա վարելն առանց ամրագոտու` 3 հազարի փոխարեն կտուգանվի մինչ 5 հազար դրամի չափով։

Միաժամանակ, կնվազեն չնախատեսված կայանատեղիների կանոնների խախտման տուգանքները` ներկայիս 40 հազար դրամից մինչև 20 հազար դրամ։

Հանրային տրանսպորտի կանգառներում կանգնելու կամ կայանելու համար տուգանքը նախատեսվում է 10 հազարից կրճատել մինչև 5 հազար դրամ։ ($1 –ը` 410,61 դրամ)։ -0-