Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+8

Ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժանք է անցկացվում Երևանում. ԱԻՆ

30.11.2012, 12:51
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 30-ին  ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացնում Երևանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 30-ին  ուժեղ երկրաշարժի թեմայով խոշոր հրամանատարաշտաբային ուսումնավարժություն է անցկացնում Երևանում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ներգրավված են ՀՀ պետական կառավարման մարմինների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր ստորաբաժանումների, Շիրակի մարզպետարանի, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցներ, Երևանի արտակարգ իրավիճակների մշտա¬կան գործող և տարհանման հանձնաժողովները, ինչպես նաև ՄԱԿ-ի աղետների կառավարման թիմը։

Հաղորդագրության համաձայն, ուսումնավարժության հիմնական նպատակներն են` ստուգել և կատարելագործել ՀՀ ԱԻ պետական և Երևանի ԱԻ մշտական գործող ու տարհանման հանձնաժողովների հմտությունները և ունակությունները, ստուգել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի և միջոցների պատրաստականությունը` փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ: 

Բացի այդ, վարժանքներն ուղղված են կառավարման մարմինների և արձագանքող ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի զարգացման միջազգային համագործակցության գործակալության (JICA) համատեղ մշակած Երևանի աղետի կառավարման պլանի ստուգմանը։

Մտահղացման համաձայն` նոյեմբերի 30-ին, ժամը 06.37-ին ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.2 մագնիտուդով երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը` Գառնի համայնքից 8 կմ հյուսիս-արևելք:

Ըստ պլանի, ավերվել են հազարավոր շինություններ, կան մարդկային զոհեր: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Երևանում՝ հատկապես Ավան, Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջաններում: Ըստ կանխատեսումների կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ:

Շարքից դուրս են եկել Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը: Բազմաթիվ վթարներ են տեղի ունեցել կոմունալ ցանցերում` գազամատակարարման, էլեկտրամատակարարման համակարգերում և տրանսպորտային հաղորդակցության ուղիներում: Հայաստանի կառավարությունը դիմել է միջազգային հանրության օգնությանը:

Ուսումնավարժության առաջին (տեսական) փուլում իրականացվել է մասնակիցների ազդարարում և հավաք։ Ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետը զեկուցում է ստեղծված իրավիճակի մասին:

Ուսումնավարժության երկրորդ փուլում կատարվում են փրկարարական աշխատանքներ:

Ուսումնավարժանքի պրակտիկ հատվածին ներկա կլինի Հյաաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: --0--