Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+15

ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն

11.07.2013, 12:10
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:
ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, 2013թ. հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր և ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
 
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն  են ուղարկվել մասնավորապես՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի, «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ», «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրի իրականացման գրասենյակ»  պետական հիմնարկների կողմից իրականացված ծրագրերի  վերաբերյալ ՎՊ-ի ուսումնասիրությունների նյութերը։
 
«Մեկ տասնյակից ավել առանձնացված վարույթներով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվող ուսումնասիրությունների արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,– նշված է հաղորդագրության մեջ։  -0-