Рейтинг@Mail.ru
USD
391.56
EUR
428.21
RUB
4.7705
GEL
140.68
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում վերահսկվում է բրուցելոզի հետ կապված իրավիճակը. Գյուղնախարարություն

04.07.2014, 18:40
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերահսկում է բրուցելոզի հետ կապված իրավիճակը, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:
Հայաստանում վերահսկվում է բրուցելոզի հետ կապված իրավիճակը. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վերահսկում է բրուցելոզի հետ կապված իրավիճակը, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

Մայիսին բրուցելոզի դեպքեր էին արձանագրվել Կոտայքի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի, Շիրակի, առանձին բնակիչների տնտեսությունների գյուղատնտեսական կենդանիների շրջանում։

Հովհաննիսյանի խոսքով` ստուգվել է 600 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, գրեթե 3300–ի անալիզները դրական արդյունք են ցույց տվել։ Այժմ ավարտվում է հիվանդ կենդանիների հարկադիր մորթը։

«Ամենամեծ թվով հիվանդ կենդանիներ (ավելի քան 700 գլուխ) արձանագրվել է Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում»,– ասաց Հովհաննիսյանը և ավելացրեց, որ Կտայքում բրուցելոզի վերացման հանձնաժողովը գլխավորել է գյուղնախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանը։

Բրուցելոզը գյուղատնտեսական կենդանիներից մարդուն փոխանցվող վարակիչ հիվանդություն է։ Հիվանդանում են բոլոր ընտանի կենդանիները` խոշոր և մանր եղջերավորները, խոզերը, ուղտերը, ձիերը, շները, ինչպես նաև` թռչունները։Մարդկանց համար վարակի աղբյուրը հիմնականում բրուցելոզով հիվանդ գյուղատնտեսական կենդանիներն են։Մարդիկ բրուցելոզով վարակվում են հիվանդ կենդանու մսից, բրդից, կաթից և կաթնամթերքից։ Վարակումից հետո հիվանդության գաղտնի շրջանը, կախված հարուցիչների ակտիվությունից և քանակից, տևում է 1-4 շաբաթից մինչև 2-3ամիս։ Լորձաթաղանթների և մաշկի վնասվածքների միջոցով ներթափանցած բրուցելաներն օրգանիզմում տարածվում են ավշային ուղիներով` նախ ախտահարելով ավշային հանգույցները և ապա տեղակայվում տարբեր օրգանների հյուսվածքներում, առաջացնելով դրանց զգայունության բարձրացում և ալերգիկ երևույթներ։-0-