Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Վթարային ջրանջատում է սպասվում Երևանի վարչական շրջաններից մեկում

05.08.2020, 20:35
7 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարային ջրանջատում է սպասվում Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./ԱՌԿԱ/. Վթարային ջրանջատում է սպասվում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում օգոստոսի 6-ին։ Այս մասին հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի ծառայությունը։

Նշվում է որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 00-ից մինչև ժամը 07։00 կդադարեցվի՝ Երևանի Դավթաշեն 1-4 բնակելի զանգվածների, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի ջրամատակարարումը: 

 «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– նշվում է ընկերության հաղորդագրությա մեջ։–0–